«Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնի փորձագիական հարթակում տեղի է ունեցալ քննարկում՝ «Պետական բյուջեն և ծախսային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
Քննարկվել է ՀՀ ընթացիկ բյուջետային իրավիճակը, ինչպես նաև դիտարկվել են 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել հաջորդ տարվա բյուջի եկամտային մասի ձևավորման մակրոտնտեսական հնարավորություններին, նախագծի ծախսային հատվածի իրողություններին, ինչպես նաև բյուջեի դեֆիցիտի կառուցվածքին և գոյացման աղբյուրներին:
Քննարկմանը մասնակցել են ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը, ԵՊՀ Նորարարական տնտեսագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը և «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Մովսես Արիստակեսյանը: