Համաշխարհային բանկի խմբի Doing Business-ի այս տարվա հեղինակավոր ցանկում Հայաստանը զբաղեցրել է 47-րդ տեղը: Նախորդ տարի գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով Հայաստանը 41-րդն էր։
2019 թվականի Doing Business-ի զեկույցում Հայաստանը հավաքել էր 75,37 միավոր, իսկ 2020 թվականի զեկույցում՝ ընդամենը 74,5 միավոր(նվազում՝ 0,87)։
Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 7-րդ, Ռուսաստանը՝ 28-րդ, Թուրքիան՝ 33-րդ, Ադրբեջանը՝ 34-րդ, Իրանը՝ 127-րդ տեղը:
Առաջին տասնյակը հետևյալն է․ Նոր Զելանդիա, Սիգապուր, Հոնկոնգ, Դանիա, Հարավային Կորեա, ԱՄՆ, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Շվեդիա:
Հարկ է նշել, որ վարկանիշը կազմվել է մինչև 2019 թվականի մայիսի 1-ի տվյալների հիման վրա։ Այն հաշվարկվում է յուրաքանչյուր տնտեսությունում բիզնեսով զբաղվելու հեշտության հիման վրա հիմք ընդունելով 10 ցուցանիշ։