«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 324 755 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.5 %-ով:
2019թ. սեպտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.8 %-ով: Եթե 2018թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 262 816 ուղևոր, ապա 2019թ. սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 312 240 ուղևոր:
2019 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12 515 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15 904 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 21.3 %:
Ուղևորների թիվը 2018թ. սեպտեմբերին |
Ուղևորների թիվը 2019թ.
սեպտեմբերին
|
Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ
|
|
Զվարթնոց |
262 816
|
312 240
|
18.8% |
Շիրակ |
15 904
|
12 515
|
-21.3% |
Ընդամենը |
278 720
|
324 755
|
16.5% |
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 396 966 մարդ, որը 11.4 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.3%-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: