«Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել «Հաշվապահության ավտոմատացում» թեմայով քննարկում Հայկական ծրագրեր ընկերության ՓՄՁ հաշվապահական համակարգերի բաժնի ղեկավար Վահագն Վասիլյանի գլխավորությամբ։
Քննարկմանը մասնակցել են Արտակ Մելքոնյանը (Բիզնես ընդ Մենեջմենթ Սիսթեմս), Արտակ Ձոփունյանը (Ֆինլեքս), Էդուարդ Բադալյանը (ԷդԱրթհաուս քոնսալթինգ), Տիգրան Մարտիրոսյանը (Թի Ըքաունթ), Ղևոնդ Գալստյանը (ԷյՍիԷյ Փարթնըրզ), Ռուբեն Հակոբյանը (Ալֆա Աութսորսինգ), Հովսեփ Մարտիրոսյանը (Հայկական Ծրագրեր), Արթուր Սարգսյանը (Հայկական Ծրագրեր)։
Մասնավորապես քննարկվել են հետևյալ հարցերը․
- ՓՄՁ հարկային և հաշվապահական հաշվառման ավտոմատացում,
- ավտոմատացման խնդիրներ, որոնց հետ այսօր առընչվում են հաշվապահները,
- ավտոմատացման համակարգերի զարգացման և կատարելագործման հիմնական ուղղությունները: