Փող տպելու խնդիրները

Շատ հաճախ հասարակության շրջանում լսում ենք այնպիսի մտքեր, թե «ինչու պետությունը շատ փող չի տպում» կամ «շատ փող կտպի, պարտքը կփակի» կամ «պարտք վերցնելու փոխարեն ինչու շատ փող չեն տպում» և այլն։

 

Առաջին հայացքից, կարծես թե, որևէ բան չի խոչընդոտում, որ պետությունն օգտվի այդ հնարավորությունից, ավել փող տպի, դրա միջոցով փակի պետական պարտքը, բարձրացնի աշխատավարձերը և այլն։ Սակայն իրականությունն այլ է։ Իսկ ինչու՞ պետությունները չեն դիմում նման հեշտ միջոցի ու գոհացնում բոլորին։ Այս հարցի պատասխանն ունի խորը տնտեսագիտական հիմնավորումներ ու բացատրություններ։ Սակայն դա կներկայացնենք ավելի պարզ օրինակների միջոցով։

 

Պետությունների շատ փող չտպելու հիմնական պատճառն այն է, որ փողի ավել քանակությունը բերում է գնաճի (ինֆլյացիա)։ Հասկանալու համար, թե դա ինչպես է տեղի ունենում, բերենք հետևյալ պարզ օրինակը (աղյուսակ 1)։ Մեր տնտեսությունն ընդհանուր առմամբ թողարկում է 10 մլն դրամի արտադրանք և արտադրվում է միայն մեկ տեսակի ապրանք, օրինակ՝ գիրք, 10 հազար հատ քանակությամբ, այսինքն՝ յուրաքանչյուր գիրքը 1000 դրամ միջին արժեքով։ Այս դեպքում տնտեսությունում փողի քանակությունը կամ փողի առաջարկը կլինի 10 մլն դրամ։ Այս իրավիճակը համապատասխանում է աղյուսակ 1-ի 1-ին տարվան։

 

Աղյուսակ 1 Գների փոփոխությունը գրքերի անփոփոխ քանակի դեպքում

 

Կառավարությունն օգտվում է իր՝ ավելի շատ փող տպելու հնարավորությունից և 2-րդ տարում կրկնակի ավելացնում է փողի քանակությունը՝ 10 մլն-ից դարձնելով 20 մլն։ Այս դեպքում արտադրության ծավալը քանակական առումով չի փոխվում՝ նույն 10 հազ․ գիրքն է, սակայն այժմ մարդիկ ունեն ավելի շատ փող։ Ավել գումարը նրանք կամ կուղղեն սպառման ավելացմանը կամ դրա մի մասը կխնայեն։ Օրինակի ավելի պատկերավոր լինելու համար դիտարկենք այն դեպքը, երբ ավելացած ամբողջ գումարն ուղղվում է սպառման։ Գրքերի նկատմամբ պահանջարկը կաճի։ Քանի որ գրքերի քանակությունը չի փոխվել, ֆիրմաները կբարձրացնեն գրքերի գները։ Արդյունքում կունենանք 10 հազար հատ վաճառված գիրք ավելի բարձր գնով՝ միջինը 2000 դրամով։ Այսինքն՝ գները կրկնակի աճեցին կամ գնաճը (ինֆլյացիան) կազմեց 100%։

 

Արտադրության ամբողջ ծավալը երկրորդ տարում կլինի 20 մլն դրամ (2 000 x 10 000), այլ ոչ թե 10 մլն։ Արտադրության ընդհանուր ծավալը նույնպես կրկնակի կաճի, սակայն արտադրանքի քանակը չի փոխվել։ Կարելի է ասել, որ արտադրության ծավալի աճը փողի պատրանք է։ Երկրորդ տարում, ճիշտ է, մենք ավելի շատ փող ունենք, բայց ամեն ինչ թանկ է։ Նույնը տեղի ունի նաև երրորդ տարվա համար։

 

Ավելի շատ փող տպելն ապրանքները դարձրեց ավելի թանկ, բայց չփոխեց դրանց քանակը։ Այլ կերպ ասած՝ ապրանքների անփոփոխ քանակության պայմաններում փողի քանակի ավելացումը բերում է գների բարձրացման կամ ինֆլյացիայի։

 

Երբ ավել փող տպելու գործընթացը տեղի է ունենում արտադրության ծավալների ավելացման պայմաններում, այն ունենում է հետևյալ ազդեցությունը (աղյուսակ 2)։

 

Աղյուսակ 2. Գների փոփոխությունը գրքերի քանակի ավելացման դեպքում

 

Ինչպես տեսնում ենք աղյուսակից, առաջին երեք տարիներին փողի առաջարկն ավելացել է առանց գնաճի (ինֆլյացիայի)։ 2-րդ տարում փողի առաջարկն ավելացել է 20%-ով, նույնքան տոկոսով էլ ավելացել է գրքերի քանակը։ 3-րդ տարում և՛ փողի առաջարկը, և՛ գրքերի քանակն ավելացել են 25%-ով։ Այսինքն՝ գները չեն փոխվել, երբ լրացուցիչ փողի աճը համարժեք է գրքերի առաջարկի աճին։

 

4-րդ տարվանից սկսած արդեն նկատվում է գների աճ։ 4-րդ տարում փողի առաջարկն ավելացել է 40%-ով, իսկ գրքերի քանակը՝ 20%-ով։ 5-րդ տարում փողի քանակի աճը և գրքերի քանակի աճը կազմել են համապատասխանաբար 100% և 30%։ Այսինքն՝ երբ փողի առաջարկն ավելանում է ավելի արագ, քան գրքերի քանակն է աճում, սկսում է տեղի ունենալ գների աճ՝ ինֆլյացիա։ Իսկ թե ինչպիսի հետևանքներ է ունենում ինֆլյացիան բնակչության, ֆիրմաների և ընդհանրապես տնտեսության համար, դա արդեն քննարկման այլ թեմա է։

 

Այս օրինակում ևս ավելի շատ փող տպելը հանգեցրեց գների աճի։ Այլ կերպ ասած՝ երբ փողի լրացուցիչ աճը գերազանցում է արտադրության ծավալների աճին, այն հանգեցնում է գների աճի՝ ինֆլյացիայի։ Այս երևույթը դեռևս անտիկ ժամանակներից տարբեր հայտնի տնտեսագետների ու տնտեսագիտական դպրոցների ուսումնասիրության առարկա է եղել և շարունակում է մնալ։ Այդ առումով կարելի է մեջբերել նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանի հայտնի պնդումը․ «Ինֆլյացիան միշտ և ամենուր դրամական երևույթ է»։

 

Ինչ վերաբերում է ավել փող տպելու միջոցով պետական պարտքը փակելուն, կառավարությունները պարտք են վերցնում՝ վաճառելով պետական պարտատոմսեր։ Պարտատոմսերը խնայողությունների ձևեր են։ Մարդիկ, ովքեր գնում են պետական պարտատոմսեր կամ փաստացի նրանք, ովքեր կառավարությանը պարտք են տալիս, համարում են, որ պետական պարտատոմսերն ապահով ներդրման տեսակ են։ Այնուամենայնիվ, սա ենթադրում է, որ գնաճը կմնա ցածր մակարդակում։ Եթե կառավարություններն ավել փող տպեն պետական պարտքը վճարելու համար, ինֆլյացիան կավելանա։ Այս դեպքում մարդիկ չեն ցանկանա կառավարությանը պարտքով փող տալ կամ պահել պարտատոմսեր, քանի որ դրանց արժեքն ընկնում է։ Դրա համար կառավարությանը դժվար կլինի վաճառել պարտատոմսեր պետական պարտքը ֆինանսավորելու համար։ Նրանք ստիպված կլինեն վճարել ավելի բարձր տոկոսադրույքներ ներդրողներ ներգրավելու համար։ Իսկ եթե կառավարությունը տպում է չափազանց շատ փող և գնաճը դուրս է գալիս վերահսկողությունից, ապա ներդրողները չեն վստահի կառավարությանը, և կառավարության համար դժվար կլինի ընդհանրապես ինչ-որ միջոցներ ներգրավել։ Այս դեպքում փողի տպումը կարող է ավելի շատ խնդիրներ ստեղծել, քան լուծել։

 

Գործնականում նման օրինակներ շատ կան։ Բերենք դրանցից առավել հայտնի երկուսը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան բախվեց փոխհատուցման բարձր վճարների խնդրի հետ։ Այս պահանջները բավարարելու համար կառավարությունը սկսեց ավելի շատ փող տպել, որպեսզի նաև ֆիրմաները կարողանային շարունակել վճարել աշխատողներին։ Սա բերեց ինֆլյացիայի բարձր տեմպերի։ Ինֆլյացիան այնքան բարձր էր, որ փողը դարձել էր անօգտակար։ Մարդկանց ստիպված վճարում էին օրվա ընթացքում երկու անգամ, քանի որ փողն արժեզրկվում էր ժամ առ ժամ։ Երեխաները օգտագործում էին խաղալիքի փոխարեն։ Իսկ 1923թ․ վերջին փողի տպումը դուրս եկավ վերահսկողությունից, և տնտեսությունը ենթարկվեց հիպերինֆլյացիայի։

 

Հիպերինֆլյացիան առաջանում է այն դեպքում, երբ մեկ ամսվա ընթացքում գնաճը գերազանցում է 50%-ը: Եթե նորմալ գնաճը, որը միջազգային պրակտիկայում ընդունվում է 2-4%, չափվում է գների ամսական բարձրացումների մասով, ապա հիպերինֆլյացիան չափվում է ամենօրյա աճերով, որը կարող է մոտենալ օրական 5-10%-ի:

 

Նման իրավիճակում հայտնվեց Զիմբաբվեն 2008թ․։ Բարձր պետական պարտքը, արտադրության կրճատվող ծավալը և կարճաժամկետ ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունը դիմեց փող տպելուն։ Այս գործընթացը նույնպես բերեց հիպերինֆլյացիայի, որը 2008թ․ նոյեմբերին գնահատվեց 79,600,000,000%։ Ինֆլյացիայի օրական տեմպը հասավ 98%-ի։ Այսինքն՝ գրեթե ամեն օր գները կրկնապատկվում էին կամ դրա համար պահանջվում էր 24,7 ժամ։

 

Մեկ այլ խնդիր էլ, որին հանգում է պետությունն ավել փող տպելու և դրա հետևանքով ինֆլյացիայի պարագայում, տվյալ երկրի արժույթի արժեզրկումն է։ Օրինակ՝ ինֆլյացիան Հայաստանում 0 տոկոս է, իսկ մեր գործընկեր Իրանում նման մեթոդի կիրառումից հետո 100%։ Սա նշանակում է, որ մեր երկրի համեմատ Իրանում գները կրկնակի աճում են կամ անհրաժեշտ է երկու անգամ ավելի շատ իրանական ռիալ նույն քանակությամբ ապրանք գնելու համար: Պարսկական արժույթի՝ ռիալի գնողունակությունը նվազում է, ռիալի արժեզրկումն արտացոլվում է փոխարժեքների միջոցով։ Իրանում գնաճը առաջ է բերում ռիալի արժեքի արագ անկում դրամի նկատմամբ։

 

Կան նաև տնտեսական իրավիճակներ, երբ ավել փող տպելն ինֆլյացիա չի առաջացնում, իսկ որոշ դեպքերում այն նաև անհրաժեշտ է լինում։ Տնտեսական անկման փուլում, գնանկման ժամանակահատվածում հնարավոր է մեծացնել փողի առաջարկը՝ առանց ինֆլյացիա առաջացնելու։ Դա պայմանավորված է նրանով, որ փողի առաջարկը միայն կախված չէ դրամական բազայից, այլ նաև տնտեսությունում դրա շրջանառության արագությունից։ Օրինակ՝ գործարքների (շրջանառության արագության) կտրուկ անկման պարագայում կարող է անհրաժեշտություն առաջանալ փող տպել գնանկումից խուսափելու համար։

 

Հենց այս խնդիրներից էլ ելնելով՝ պետությունները չեն չարաշահում փող տպելու մեխանիզմը։ Ավելին, փող տպելու և այդ գործընթացը կարգավորելու գործառույթը վերապահված է պետական առանձնացված ինստիտուտի՝ ազգային կամ կենտրոնական բանկերին, որոնց այդ գործառույթների իրականացման համար տրված է անկախություն։ Ընդ որում՝ այդ անկախությունն ամրագրված է օրենքներով և սահմանադրությամբ, այդ թվում՝ նաև Հայաստանում։

 

Պետությունների շատ փող չտպելու հիմնական պատճառն այն է, որ փողի ավել քանակությունը չի ավելացնում արտադրության ծավալները, այլ առաջացնում է գնաճ։ Իսկ եթե տպում է չափազանց շատ փող և գնաճը դուրս է գալիս վերահսկողությունից, տնտեսությունը ենթարկվում է հիպերինֆլյացիայի, որը կործանարար հետևանքներ է ունենում տնտեսության համար։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր