ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 68 հազար։ Այս նախագծով նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացվելու է 68 հազար դրամ։ Փաթեթն ընդունվեց 102 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ կդառնա 2020 թվականի հունվարի մեկից։