Ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման համար 2020թ-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ դրամ:
2020թ-ին այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով հատկացված բոլոր միջոցները միասին վերցված կամ 2018 և 2019 թվականներին հատկացվածը միասին վերցված:
- «Հյուսիս-հարավ» ծրագրին կհատկացվի 52.4 մլրդ դրամ (2020թ-ին այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2016-2019 թվականներին հատկացված միջոցները միասին վերցված)
- Գյումրիի քաղաքային ճանապարհների վերականգնման համար հատկացվելու է 9.2 մլրդ դրամ՝ 3 անգամ ավելի, քան 2019-ին: