Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի, մյուս կողմից Հայաստանի և Սինգապուրի միջև:
ԵԱՏՄ անդամների ու Սինգապուրի ներկայացուցիչները ստորագրել են Ազատ առևտրի համաջայնագիրը, Հայաստանն ու Սինգապուրը՝ Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։ Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։