Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային 752 միլիոն դրամի արտոնություն կտրամադրվի՝ ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով։
Կարի ֆաբրիկան այժմ ունի 1100 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-250 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։
«Գլորիա կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն Չինաստանից և Թուրքիայից ներմուծելու է 8 միլիարդ 325 միլիոն դրամի ապրանք, ներմուծվող ապրանքները օգտագործվելու են հագուստի արտադրությունում:
Ներդրումային ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, 3.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: