«Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնում քննարկվել են Հայաստանի հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր։
Մասնավորապես՝ տնտեսագիտական և բնապահպանական տեսանկյունից փորձագետների կողմից մանրամասն ներկայացվել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը։
Քննարկմանը մասնակցել են ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը, ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը և բնապահպանության ինժեներ, փորձագետ Արեգ Ղարաբեգյանը։