Խորհրդարանն այսօր 92 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու ընթերցումների ժամանակ կողմ քվեարկեց օրինագծին, իսկ ահա «Լուսավոր Հայաստան»-ը դեմ էր նախագծին։
Նախագծով առաջարկվում է պետության կողմից տնտեսվարողներին վերադարձնել ԱԱՀ գծով դեբետային պարտքերը՝ դրանք հետագայում տնտեսության մեջ ներարկելու համար: Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ խոսքը մինչև 2017թ. հուլիսի 1-ը առաջացած պարտքերի մասին է:
Վերադարձման ենթակա գումարի չափը հասնում է 56 միլիարդ 443 միլիոն դրամի: