Ըստ Եվրոստատի տվյալների՝ 2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ նվազել է 27, իսկ 2017-ի համեմատ՝ 44 տոկոսով։
Եթե 2017 և 2018 թվականների առաջին կիսամյակներում ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը կազմում էր համապատասխանաբար՝ 3250 և 2475, ապա 2019 թվականի առաջին կիսամյակում նրանց թիվը նվազել է՝ կազմելով 1815 մարդ։