«Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնում մշակութային մարդաբան Լևոն Աբրահամյանը խոսել է Արևելքի ու Արևմուտքի միջև Հայաստանի ու հայերի դերի մասին։
Մասնավորապես, դիտարկվում են Հայաստանի ու հայերի՝ Եվրոպայի և Ասիայի, ինչպես նաև Արևելքի և Արևմուտքի միջև գտնվելու աշխարհագրական ու մշակութաբանական առանձնահատկությունները: Քննարկվում են պատմական օրինակներ, երբ Արևելքի և Արևմուտքի միջև սահմանը փոխում է իր աշխարհագրական դիրքը, և ամեն անգամ հայերը տարբեր պատճառներով արդեն այնտեղ են հայտնված լինում՝ կարծես կանխատեսելով այդ սահմանի տեղաշարժը …