ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ վարկանշվում է Moody’s-ի կողմից` սկսած 2007թ.-ից, իսկ օրեր առաջ վերջինս բարձրացրեց նաև Բանկի տեղական արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը՝ նախկին B2-ի փոխարեն սահմանելով B1՝ կայուն հեռանկարով՝ որպես բանկային մակրոհամակարգի և Բանկի վճարունակության ցուցանիշների բարելավման գնահատական և երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշը՝ B1-ի փոխարեն սահմանելով Ba3:
Moody’s-ն իր վերջին զեկույցում մասնավորապես առանձնացնում է Բանկի
- առողջ վարկային պորտֆելն ու խնդրահարույց վարկերի ցածր մակարդակը,
- բարելավված շահութաբերությունը (զուտ շահույթի և նյութական ակտիվների հարաբերակցությունը 2019թ-ի առաջին կիսամյակում 2018 թվականի համեմատ աճել է՝ 0,8%-ից 1,2%,
- կապիտալի և իրացվելիության բավարար մակարդակը: