Կառավարությունը 3 տարի ժամկետով երկարաձգեց «Արմփաուեր» ՓԲ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում՝
- Կկատարվի ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի ներդրում՝ արդի սարքավորումների ձեռք բերելու համար
- Երեք տարվա ընթացքում կստեղծվի 704 նոր աշխատատեղ` 256.000 դրամ միջին աշխատավարձով (կառուցման շրջանում) և 106 աշխատատեղ` 545.000 դրամ միջին աշխատավարձով (շահագործման ընթացքում)։