«Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել «Հետհեղափոխական հարկային քաղաքականության ասպեկտները։ Իրական և վիճակագրական տնտեսական աճ» թեմայով զրույց «3A partners» ընկերության հիմնադիր Արամ Աշուղյանի հետ։
Զրույցի ընթաքում անդրադարձ է կատարվել տնտեսական աճի ցուցանիշին, ստվերային տնտեսության մեծությանը, հեղափոխությունից հետո գործարար միջավայրում տեղի ունեցած փոփոխություններին, հարկային վարչարարությանը, գործող հարկային համակարգին և օրենսդրությանը։