Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը,իսկ հեռանկարը գնահատել է կայուն։
Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութային ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Local Currency))` Ba3, երկարաժամկետ արտարժութային ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Foreign))` B1, ելակետային վարկային գնահատման վարկանիշը (Baseline Credit Assessment)` Ba3, կոնտրագենտի ռիսկի գնահատման վարկանիշ (Counterparty Risk Assessment)՝ Ba2:
Բանկին շնորհված է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը երկրում մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է: