Ինչպես հայտնում է«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն, 2019թ. օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 16.3 տոկոսով: Եթե 2018թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329,666 ուղևոր, ապա 2019թ. օգոստոսի ցուցանիշը կազմում է 383,504 ուղևոր:
2019 թվականի օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 16,131 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,827 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 9.5 տոկոս:
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,092,131 մարդ, որը 12 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: