Ամերիաբանկի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ հեղինակավոր Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկին շնորհած վարկանիշները, մասնավորապես.
-ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը սահմանել է Ba3
-արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` B1
-կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշը` Ba2:
Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշն ունի դրական հեռանկար՝ հիմնված պետական պարտքի Ba3 վարկանիշի դրական հեռանկարի վրա:
Արտարժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը հայկական բանկերի համար առավելագույն հնարավոր վարկանիշն է` սահմանափակված է Հայաստանի Հանրապետության արտարժույթով ավանդների առավելագույն շեմով: Վարկանիշն ունի կայուն հեռանկար:
Ամերիաբանկին շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է.
-ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի,
-բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական շուկայում
-իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները: