Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց 3 կազմակերպության։
Արդյունքում կիրականացվի մոտ 25.9 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի շուրջ 48 նոր աշխատատեղ:
Մասնավորապես արտոնություններ են տրամադրվել հետևյալ ընկերություններին․
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ՝ 20 մլրդ 869 մլն 461 հազար դրամի ներդրում,
«Գոլդ Քափ» ՍՊԸ՝ 4 մլրդ 622 մլն 41 հազար դրամի ներդրում,
«Զեննի» ՍՊԸ՝ 440 մլն դրամի ներդրում։