«Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնը և «Անտարես» հրատարակչությունը ներկայացնում են ․․․
Գրքերի արտաքին ազդակները․ կազմը, շապիկը, ձևավորումը
Հայտնի է, որ գրական տեքստերը սկսվում են ոչ միայն իրենց բուն կրիչով՝ այս դեպքում թղթային գրքով, այլ նաև նույնիսկ երկու մարդու զրույցից, երբ նրանք խոսում են գրքի մասին։ Կարևոր է նաև գրքի կազմը՝ շապիկը, ձևավորումը։ Գրքերի այս արտաքին ազդակները, նշանները հուշում են, կանխորոշում են շատ բաներ և ի վերջո գրավում ու ձգում են ընթերցողներին։
Շատերին կարող է թվալ, որ պատահական է գրքի որոշակի չափն ու տեսքը։ Բայց այդ բոլորը շատ կապակցված են այն խնդիրների հետ, որն իր առաջ դնում է հրատարակիչը, այսինքն՝ ինչ ձևով մատուցել գիրքը։