«Համակարգ» վերլուծական-տեղեկատվական կենտրոնը և «Անտարես» հրատարակչությունը ներկայացնում են ․․․
Գիրք ընտրելու ձևերը․ մատենաշարեր
Գիրք ընտրելու տարբեր սկզբունքներ կան։ Տարբեր մարդիկ տարբեր ձև են փնտրում գրքերը։ Լավագույն ձևերից մեկը մատենաշարերով կողմնորոշվելն է, որովհետև տարբեր հրատարակիչներ մատենաշարի շուրջ հավաքում են տարբեր գաղափարներ, որով կարելի է առաջնորդվել և ունենալ ընթերցանության սեփական «զամբյուղը»։ Այդպիսի օրինակ է «Անտարես» հրատարակչության «Օտարգիր» մատենաշարը։ Այն արդեն ներառում է 22 լեզուներից թարգմանված 60-ից ավել գրքեր, որոնց մեծ մասն առաջին անգամ է հայերեն թարգմանվել։
Եվ ծագում է ամենակարևոր հարցը․ ինչու՞ պետք է կարդալ։