Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թ․ հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 2 մլրդ 998.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.4%-ով։
ՋԷԿ-երի արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար նվազել է 36․4 տոկոսով՝ կազմելով 719.2 մլն կՎտ ժամ։
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 11%-ով՝ կազմելով 1 069.3 մլն կՎտ ժամ։ Իսկ Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) 2019 թ-ի հունվար-մայիսին արտադրել է 1 մլրդ 203.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝
Նշենք նաև, որ հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 1.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ աճելով 1.8 անգամ, իսկ արևային էլեկտրակայաններն արտադրել են 4.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ աճելով 3.2 անգամ: