ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն է տրամադրել «Պրոֆպանել» ընկերությանը։
Ընկերությունն արդեն իրականացրել է 385 մլն դրամի ներդրում:
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել ևս 2.9 մլրդ դրամի ներդրում: Ընկերությունում առկա 43 աշխատատեղին կավելանան ևս 5-ը՝ 150,000-200,000 դրամ միջին աշխատավարձով։
Իսկ արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.9 մլրդ դրամ: