Հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը հրապարակել է տվյալներ հարկ վճարող տնտեսվարողների թվի փոփոխության վերաբերյալ։
Հարկ վճարող տնտեսավարողների թիվը 2019 թ. հուլիսի 1-ին 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 35 067-ով` 101 264-ից հասնելով 136 331-ի։
Ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը 2018 թ․ հուլիսի 1-ին կազմել է 70 643, իսկ 2019 թ․ հուլիսի 1-ին՝ 95 196։ Այսինքն՝ նրանց թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 24 553-ով։