ՀՀ վիճակագրական կոմիտեի` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019թ. հունիս ամսին 2018թ. հունիսի նկատմամբ կազմել է 3․4 տոկոս: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. ծառայությունների ոլորտ՝ 10․2 տոկոս, արդյունաբերության ոլորտ`12․8 տոկոս և առևտրի շրջանառության ոլորտ՝ 6․7 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 2019թ․ հունիսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 5.9 տոկոսով, ընդ որում՝ արտահանումն աճել է 1․2, իսկ ներմուծումը` 8․4 տոկոսով:
2019 թվականի 6 ամիսների (հունվար-հունիս) արդյունքներով 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6․5 տոկոս: Հիմնական նպաստումը եղել է ծառայությունների՝ 15․3 տոկոս, առևտրի շրջանառության՝ 8․9 տոկոս, շինարարության՝ 4․7 տոկոս, և արդյունաբերության՝ 6․9 տոկոս, ոլորտների հաշվին: Գյուղատնտեսության ոլորտը նվազել է 7,4 տոկոսով։
Արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-հունիս) համեմատությամբ աճել է ընդամենը 0․1 տոկոսով, իսկ արտահանման և ներմուծման մասով արձանագրվել է համապատասխանաբար 0.5 տոկոս նվազում և 0․5 տոկոս աճ: