ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում որոշում ընդունեց հատկացնել 44.9 մլն դրամ Ջրային կոմիտեին՝ ոռոգման համակարգում մոտ 2041 ջրաչափական սարքավորումներով կահավորելու նպատակով։
Նախատեսվում է նաև Լոռու մարզի Սպիտակ համայնքի Քըրք Քըրքորյան և Այգեստան 2 թաղամասերի կոյուղագծերի կառուցումն ավարտելու նպատակով Ջրային կոմիտեին հատկացնել լրացուցիչ 19.7 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ կառավարության պահուստային ֆոնդից նշված ծրագրերին հատկացվելու է 64․6 մլն դրամ: