ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը հրապարակել է թվեր մեքենաների ներմուծման ու մաքսազերծման մասին։
Նա նշել է, որ 2018թ-ին ներմուծվել է մոտ 67000 ավտոմեքենա, իսկ ամսվա վերջին այդ ցուցանիշը կհասնի մոտ 70000 ձևակերպման: Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով:
Իր հայտարարությունում նա նաև անդրադարձել է կատարված աշխատանքներին և սպասվող փոփոխություններին։
Կանխատեսելով ներմուծման աճը՝ 2019թ հունվար ամսից սկսած Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանվել է 6օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև ավելացվել է 5 ձևակերպող տեսուչ: Սկսվել է նաև ավտոմեքենաների բավականին ակտիվ ձևակերպումները հանրապետության բոլոր մաքսատներում։ Այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը Նորագավիթում:
Նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով և ավելացվելու է ևս 6 աշխատակից,իսկ մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին