Սինգապուրի տնտեսական «հրաշքը»

Սինգապուրի զարգացումը ժամանակակից պատմության յուրօրինակ երևույթներից է: 1959թ. Սինգապուրն անկախացավ Բրիտանիայից և 1963թ. միացավ Մալազիային` որպես դաշնության մաս, որի կազմում էին Հյուսիսային Բորնեոն, Սարավակը և այլ նահանգներ: Մալազիայի հետ միությունը կարճատև էր Սինգապուրի բնակչության էթնիկ չինական մեծամասնության և Մալազիայի բնակչության միջև հակամարտության պատճառով: 1965թ. օգոստոսի 9-ին Սինգապուրն անկախացավ և երեք տասնամյակի ընթացքում աղքատ երկրից վերածվեց հարուստ ու առաջատար երկրի:

 

Մալազիայից առանձնանալուց հետո Սինգապուրը հայտնվեց դժվար դրության մեջ` առանց բանակի և կողմնակի աջակցության, ուներ սոցիալական ու տնտեսական խնդիրներ, գտնվում էր հակամարտող Ինդոնեզիայի և Մալազիայի միջև: Սինգապուրը բնական ռեսուրսներ չուներ, երկիրը դժվարություններ էր ապրում նույնիսկ խմելու ջրի մատակարարման հարցում, որը բերվում էր Մալազիայից:

 

Երկրի զարգացման սկիզբը դրվեց, երբ իշխանության եկավ ծագումով չինացի, փաստաբան Լի Կուան Յուն: Այդ պահից սկսած՝ երկիրը սկսեց զարգանալ, և ապա իշխանությունը սկսեց հետևել երկրի զարգացման ռազմավարությանը մեթոդական ճշգրտությամբ: Նա իր դինամիկ քաղաքականությամբ, հեռատեսությամբ, հաստատակամությամբ, ծանր աշխատանքով և ազնվությամբ Սինգապուրը «մեկ սերդնի» ընթացքում դարձրեց երրորդ կարգի երկրից աշխարհի առաջատար երկրներից մեկը: 1965թ․-ից մինչև 1990թ. Լին ուղղակիորեն ղեկավարում էր կառավարությունը: Այդ մեկ քառորդ դարում բարեկեցության հիմնական ցուցանիշը` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը, երկրում 400 դոլարից աճեց մինչև 12.2 հազար դոլար: Ինչպե՞ս տեղի ունեցավ այս փոփոխությունը: Լի Կուան Յուն մի անգամ անկախ Սինգապուրին անվանեց «քաղաքական, տնտեսական և աշխարհագրական անհեթեթություն»:

 

Սինգապուրի հրաշքը հնարավոր դարձավ երկրի զարգացման մեջ Լի Կուան Յուի յուրահատուկ մոտեցման շնորհիվ: Վարչապետի անսովոր քաղաքականությունը հիմնված էր հաջողակ և զարգացող մարդկանց օգնությամբ երկիրը վերածնելու ցանկության վրա: Սինգապուրի կարևոր առանձնահատկությունն այն էր, որ երկիրը սեփական ժողովուրդ չուներ: Բնակչության շուրջ երեք քառորդը չինացիներ էին, 15%-ը` մալազներ, ակտիվ փոքրամասնությունը` հնդիկներ: Այդ խմբերի միջև հարաբերությունները միշտ չէին հարթ: Ինչպե՞ս էր հնարավոր նման պայմաններում միավորել և զարգացնել երկիրը: Ըստ Լի Կուան Յուի՝ պետության բոլոր քաղաքացիները պետք է չափազանց շահագրգռված լինեն իրենց անձնական աճով և բարձր եկամուտներով: Դա նրա քաղաքականության առանցքային կետն էր: Նա նշում էր, որ սեփականության զգացողությունը բավականին կարևոր է խորն արմատներից զուրկ իրենց հասարակության համար: Խրախուսվում էր տների, բնակարանների առքը և, ըստ վարչապետի, այս դեպքում սեփականատերերը կապվում են «հայրական տան» հետ, որի համար պատրաստ են իրենց կյանքը տալ: Բացի այդ, սեփականատերերն ավելի զգայուն են քաղաքական գործիչների ընտրությունների հարցում, որը երկրին ավելի մեծ կայունություն է բերում:

 

Անկախություն ձեռք բերելուց հետո անգլերենը դարձավ հաղորդակցման «չեզոք» լեզու։ Անգլերենի տարածումը Սինգապուրի գրավչությունը մեծացրեց միջազգային ներդրողների համար:

 

Սինգապուրի քաղաքական համակարգն ունեցել է և այժմ էլ ունի և’ լիբերալիզմի, և’ ավտորիտարիզմի տարրեր: Ժամանակին Լի Կուան Յուն արդարացիորեն ենթադրեց, որ ժողովրդավարությունն աղքատության պայմաններում կհանգեցնի ավելի մեծ քաոսի: Հետևաբար, Լին կարգուկանոն հաստատեց՝ երբեմն օգտագործելով բավական կոշտ մեթոդներ` հանրահավաքների արգելում, գրաքննություն և անձնական քվեաթերթեր` միաժամանակ տնտեսության մեջ պահպանելով շուկայական հարաբերությունները:

 

Օրենքի գերակայությունը և կառավարման լավ համակարգը Սինգապուրում դարձան բիզնես իրականացնելու համար օտարերկրյա ներդրողներին ներգրավելու աղբյուր:

 

Նա իր երկրում մաքրեց պետական-մենաշնորհային կապիտալիզմի հիմքը:

 

Լի Կուան Յուն հայտնի է նաև կոռուպցիայի արդյունավետ վերացման քաղաքականությամբ: Ընդունված է, որ կոռուպցիան կապիտալիզմի անքակտելի հատկանիշն է: Պետական-մենաշնորհային կապիտալիզմը կոռուպցիայի համար առավել բարենպաստ, իդեալական միջավայրն է: Սինգապուրում ստեղծված իրավիճակը տալիս էր անսահմանափակ քանակությամբ կոռուպցիոն հնարավորություններ: Հետևաբար, երկրում կոռուպցիան նվազեցնելը հնարավոր էր միայն «վիշապի» միջոցներ կիրառելու, պետական համակարգի ուժեղ ու նպատակադրված գործողություններ իրականացնելու արդյունքում: Հենց այդպես էլ աշխատում էր Լի Կուան Յուն:

 

Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվեց «որոշումների կայացման ընթացակարգերը պարզեցնելու և օրենքներում բոլոր երկիմաստություններն ու անորոշությունները վերացնելու միջոցով»: Դատավորների աշխատավարձը կտրուկ բարձրացավ, «լավագույն մասնավոր իրավաբաններին» նշանակեցին դատական ​​պաշտոններում: Սինգապուրում դատավորի աշխատավարձը տարեկան մի քանի հարյուր հազար դոլար է (1990-ականներին` ավելի քան 1 մլն դոլար): Ստեղծվեց անկախ մարմին իշխանության ամենաբարձր մակարդակներում  կոռուպցիայի դեմ պայքարի համար (հետաքննությունները նույնիսկ Լի Կուան Յուի հարազատների դեմ էին): Երբ վարչապետին հարցրեցին, թե ինչպես սկսել բարեփոխումները, նա պատասխանեց. «Սկսեք ձեր երեք ընկերներին ձերբակալելուց: Դուք հաստատ գիտեք, թե ինչի համար է, և մարդիկ կհավատան ձեզ»:

 

Խոսելով սոցիալական ոլորտի մասին` ինչպես նշվեց, Լին ամեն ջանք գործադրեց սինգապուրցիների շրջանում սեփականության զգացումը զարգացնելու համար: Ներկայումս այս դաշտը չափազանց զարգացած է:

 

Յուրաքանչյուր աշխատակից իր եկամտի 20 տոկոսը հատկացնում է հատուկ ֆոնդերին, նույնը կատարվում է գործատուի կողմից, և երբ կուտակված միջոցների գումարը բնակարանային արժեքի 20 տոկոսն է, անձն իրավունք ունի իր ընտանիքի հետ բնակվել շքեղ բնակարաններում: Այսօր երկնաքերերի բնակիչների մեծ մասը դարձել է 4-5 սենյականոց բնակարանների լիիրավ սեփականատեր: Կենսաթոշակային խնայողական համակարգն այնպիսին է, որ յուրաքանչյուր տարեց ունի բավականաչափ գումար բարեկեցիկ կյանքի համար:

 

Քանի որ երկիրը գրեթե ամբողջությամբ զրկված էր բնական ռեսուրսներից, Լին որոշեց հիմնականում զարգացնել աշխատանքային և ներդրումային ռեսուրսները: Ամենասկզբից Սինգապուրը հայտարարեց թափանցիկ կանոններ բիզնես սկսելու և վարելու համար: Կարևորվում էր աշխատանքային ուժեղ էթիկան և պրոֆեսիոնալիզմը: Շատ մեծ ուշադրություն են դարձնում մարդու զարգացման, կրթության, հանդուրժողականության և բազմամշակութայնության վրա:

 

Որոշում կայացվեց երեխաներին տրամադրել զարգացման հավասար պայմաններ: Դպրոցների և մանկապարտեզների շրջանում տարանջատում չկար: Ամեն տարի յուրաքանչյուր դպրոցում անց են կացնում IQ թեստեր, որոնք կազմակերպվում են անգլիացի գիտնականների կողմից: Լավագույն արդյունքները ցուցաբերած երեխաներն ավտոմատ կերպով դառնում են Raffles լավագույն դպրոցի աշակերտներ (այստեղ էին պատրաստվում պետության ապագա ղեկավարները):

 

Քաղծառայողների աշխատավարձն այնքան է, ինչքան մասնավոր կորպորացիաների ղեկավարներ մարմիններինը: Այդ իսկ պատճառով Սինգապուրում քաղծառայողի աշխատանքը համարվում է շատ հեղինակավոր:

 

Արդյունաբերության հիմնական ուղղություններն են միկրոէլեկտրոնիկան և դեղագործությունը: Սինգապուրի տնտեսական հրաշքն անհնար է պատկերացնել առանց միջազգային բանկային համակարգին ինտեգրման: Ֆինանսական կենտրոնի կարգավիճակ ստացել է 24-ժամյա բանկային սպասարկման հնարավորության շնորհիվ: Ժամանակային գոտիների առանձնահատկությունների պատճառով որոշ երկրների ֆինանսական աշխարհը նախկինում «քնած էր» որոշ ժամերի: Այսօր այս «տեղը» պատկանում է Սինգապուրի բանկային հատվածին:

 

Այսպիսով, Սինգապուրի տնտեսական հրաշքը շարունակում է մնալ շատ երկրների համար էտալոն:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր