Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) 2019 թ. հունիս ամսվա տվյալները։ 2019 թ. հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5 % գնաճ։
Նույն ժամանակահատվածի համեմատությամբ սննդամթերքի գները աճել են 4.8 %-ով, մասնավորապես՝ հացի գինն աճել է 5.5 %, մսինը՝ 3.1 %, կարտոֆիլինը՝ 74,8 %, թռչնամսինը (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ)` 13.7 %, իսկ ձուկ, ծովամթերքինը՝ նվազել 0.3 %-ով, կարագինը՝ 1.8 %-ով։
Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4%-ով։ Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 5.2 % աճ։
Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 1.7 % աճ, տրանսպորտի ոլորտում՝ 1.4 % աճ: Կապի, ինչպես նաև հանգստի և մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0.6 %-ով և 1.6%-ով։