Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 103 հայտ:
Նիստի ընթացքում հաստատվել է 102 հայտ` մոտ 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 2,8 մլրդ ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև դրանց վիճակի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, արտաքին լուսավորության, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ու ճանապարհների հիմնանորորգման և այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։