Երեկ երեկոյան կառավարությունը դռնփակ նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Քննարկման շրջանակնում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Դրա համար անհրաժեշտ կլինի մոտ 25 մլրդ դրամ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: