Կարգո կուլտը Հայաստանում

Հայաստանում ՏՏ ոլորտի մասին մենք հիմնականում լսում ենք հիացական գնահատականներ։ Ես արդեն 32 տարի է՝ հիմնել և ղեկավարում եմ Հայաստանի հաջողակ ՏՏ ընկերություններից մեկը, լավ ծանոթ եմ բոլոր խնդիրներին։ Եվ բոլորովին համաձայն չեմ ՏՏ ոլորտի մասին ընդունված կարծիքին, ընդհակառակը՝ շատ մտահոգ եմ դրա վիճակով։ Փորձեմ փաստերով նկարագրել ՏՏ վիճակը և հեռանկարները։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության 1 տարին ամփոփող մամուլի ասուլիսում ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին հաշվետվությունը։» Հաշվետվության 39-րդ կետը վերաբերվում է ՏՀՏ ոլորտին և ասվում է․

 

«(ՏՀՏ ոլորտը) 10.5 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը: 2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով 23 տոկոս աճ 2017 թվականի համեմատ: 2018թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս, 2018թ. ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19,552-ի, ինչի արդյունքում մոտ 27 տոկոս աճ է արձանագրվել 2017թ.-ի համեմատ:»

 

Այս ցուցանիշերը այնքան աղաղակող սխալ են, որ անհրաժեշտ է մանրամասն քննարկել դրանք։

 

«ՏՀՏ ոլորտում 2018թին 2017թ նկատմամբ, 27 տոկոս աճի արդյունքում դարձել է 19,552 զբաղված։»

ՀՀ Վիճակագրական Կոմիտեի կայքում գրված է, որ 2016 և 2017թթ Հայաստանի ՏՀՏ ոլորտում աշխատել է 19,200 մարդ։ Ուրեմն, որպեսզի 2018 թվականին, 27 տոկոս աճի արդյունքում դառնար 19,552 աշխատող, 2017թ․ պետք է լիներ ոչ թե 19,200, այլ 15,395 մարդ և աճեր 4,157-ով։

Այն, որ նախորդ տարվա թվերը չեն նայում, զարմանալի է։ Բայց, գուցե ավելի զարմանալի է, որ կառավարությունում, նախարարություններում ոչ ոք չի մտածում, թե 4,157 մասնագետը որտեղից հայտնվեցին։ ՀՀ Վիճակագրական Կոմիտեի կայքում ասվում է, որ 2018թ․-ին Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի ինֆորմատիկայի ֆակուլտետները ավարտել են 572 հոգի։ (Իմ կողմից ասեմ, որ նրանց 60 տոկոսը այնքան անպատրաստ է, որ երբեք չի աշխատում ըստ մասնագիտության)։ Մի՞թե  կառավարությունում, էկոնոմիկայի, առավել ևս կրթության նախարարությունում որևէ մեկը չգիտի՝ քանի ՏՏ մասնագետ է պատրաստվում Հայաստանում։

Պետք է հատուկ նշել, որ և՛ 2016, և՛ 2017թթ․ Հայաստանի ՏՀՏ ոլորտում աշխատել է 19,200 մարդ, այսինքն աշխատողների աճ չի եղել։ Վստահաբար և՛ 2018թ․, և՛ մոտակա տարիներին այդ թիվը չի փոխվելու։

ՏՀՏ ոլորտը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ հեռահաղորդակցություն և ծրագրավորում/ծառայություններ։ Հեռահաղորդակցությունը 7-10 տարի է՝ հագեցած վիճակում է, այստեղ փոփոխությունները չնչին են։ Հետևապես բոլոր նշված աճերը կարող են վերաբերել ծրագրավորում/ծառայություններ մասին։ Այսինքն՝ ներկայացված 4,157 զբաղվածի աճը վերաբերվում է ծրագրավորում/ծառայություններ մասին, որտեղ, ինչպես ներքևում կտեսնենք աշխատում է ընդամենը 4,000 մարդ։

 

«2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով 23 տոկոս աճ 2017 թվականի համեմատ։»

Դեռևս 2016թ․ հայտարարվել էր ՏՀՏ 815 ընկերությունների մասին։ Եվ երկու տարվա ֆանտաստիկ աճերից հետո այդ թիվը դարձավ շուրջ 800։ Այս ամեն ինչը նմանվում է Օրվելի «1984» վեպին, որտեղ այսօրվա սուտ թվերը արդարացնելու համար անընդհատ փոփոխում էին անցյալի ցուցանիշերը։ Մեզ մոտ նույնիսկ անցյալը սրբագրելու կարիք չկա, որովհետև կառավարությունները երբեք չեն նայում անցյալ տարվա թվերը, կարևորը աճի մեծ տոկոսներ հնչեցվեն։

 

«Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս։»

Մինչդեռ ՀՀ Վիճակագրական Կոմիտեի կայքում 2018թ․ մասին գրված է՝

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական ծառայություններ՝ 1816 լիոն ԱՄՆ դոլար կամ 14 տոկոս աճ»։

Tert.am-ի հարցին, թե ինչու այսպիսի անհամապատասխանություն կա վարչապետի և Վիճակագրական Կոմիտեի թվերի մեջ, ՏՏ գործիչ Կարեն Վարդանյանը ասել էր, «Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը աղբ է, այնտեղից ոնց կարելի է թիվ հանել»։ Ավելին, ըստ Վարդանյանի, շրջանառությունը կազմում է ոչ թե 730 մլն դոլար, այլ 900 մլն դոլար։ Դա հիմնավորում է այսպես՝ ունենք 20,000 աշխատող, ամեն մեկը ունի 45,000 դոլար արտադրողականություն, բազմապատկում ենք, ստանում ենք 900 մլն դոլար։ Հասկանու՞մ եք, ոնց են ստացվում ցուցանիշերը։ Օդից վերցնում են երկու թիվ, բազմապատկում են ու արդյունքը դնում են վարչապետի սեղանին։ Մի ուրիշն էլ երկու այլ թվեր է բազմապատկում, ստանում է 730 մլն դոլար։ Վարչապետն էլ, երևի զգուշորեն, փոքր թիվն է ասում՝ ընդամենը 730 մլն։

Ես կարծում եմ, Վիճակագրական Կոմիտե պահելու համար ահագին ծախս է արվում։ Եթե կառավարությունը այդ հարցում համաձայն է պարոն Վարդանյանի հետ և չի օգտագործում Վիճակագրական Կոմիտեի թվերը, գուցե ճիշտ կլինի ընդհանրապես փակել դա և բոլոր ոլորտների համար օգտվել ՏՏ գործիչների ներկայացրած թվերից։ Հայաստանի ՀՆԱ-ն միանգամից չորս-հինգ անգամ կաճի և համապատասխանաբար այդքան էլ կաճեն բյուջեի մուտքերը։

 

ՏՏ ոլորտի ցուցանիշների այս վաքխանալիան սկսվել է 2001 թվից, երբ ՏՏ ոլորտը հայտարարվեց գերակա ուղղություն

2001 թվից Հայաստանի իրար հաջորդող կառավարությունների և ՏՏ միշտ նույն գործիչների մեջ կա նախանձելի փոխըմբռնում։ Սա համագործակցության մինչև այժմ չտեսնված մակարդակ է։ Այստեղ պատվիրատուն, այսինքն կառավարությունը, փողը տալիս է, բայց աշխատանքների ընդունում չի անում։ Աշխատանքների արդյունքի գնահատականը նույնպես կատարողն է տալիս։ Կառավարությունն ուղղակի հարցնում է ՏՏ գործիչներին, «Ո՞նց են գործերը», նրանք էլ ասում են, «Շատ լավ են՝ 28 տոկոս աճ» և կառավարությունը ՏՏ ոլորտին տալիս է հերթական միլիոնները (այս տարի՝ 10․5 մլն դոլար ինժեներական քաղաք սարքելու համար):

 

ՏՏ ոլորտին արտոնություններ տալու հետևանքները

Հայաստանի գյուղերում կա մեծ գործազրկություն։ Կան ընտանիքներ՝ որտեղ հայրը, մայրը, երեխաները, աշխատունակ են, սակայն ընտանիքը որևէ գործ սկսելու համար փող չունի։ Եթե այդ ընտանիքին արտոնյալ պայմաններով տրվում է 10 մլն դրամ գոմ սարքելու համար և 10 մլն դրամ կովեր գնելու համար, դրանով մի քանի կարևոր աշխատատեղ է ստեղծվում։

Սակայն, ՏՏ ոլորտում չկա գործազրկություն, այլ կա մասնագետների մեծ պակաս։ Անգամ նվազագույն կարողություն ունեցող մասնագետն անմիջապես աշխատանք գտնում է։ Հետևաբար՝ մեզ մոտ չկա աշխատատեղ կամ ձեռնարկություն ստեղծելու խնդիր, կա մասնագետ պատրաստելու խնդիր, ինչը շատ վատ վիճակում է։ Հետևաբար պետք է մտածել միայն մասնագետներ պատրաստելու մասին։ 10․5 մլն դոլար տրվում է ինժեներական քաղաք սարքելու համար, որ ո՞վ աշխատի այդտեղ։ Ամբողջ քաղաքը լիքը ազատ տարածքներ են, համարյա ձրի։

 

Արդեն արտոնություն է տրվել 428 կազմակերպության։ Այստեղ նորից նույն պատկերն է՝ կառավարությունը հարկային արտոնություններ տալու որոշումն ընդունել է, արդեն 428 ընկերության տրվել են այդ արտոնությունները, սակայն չի ստուգվել, այդ ինչ կազմակերպություններ են, ինչով են զբաղված։

Մենք ինտերնետում հատ հատ փնտրեցինք այդ կազմակերպությունները։

Նախ, 428-ից 236-ը կայք չունեն, ինչպե՞ս կարող է ՏՏ ընկերությունը կայք չունենալ։

Մնացածների ճնշող մասը մի էջանոց կայք ունեն, որտեղ գրված է, որ իրենք շատ բարձր մակարդակ ունեն և կարող են անել աշխարհում ամեն ինչ, բերեք պատվերները։

Մի մասը հարկերից խուսափող ՏՏ ընկերությունների հիմնած «ճուտիկներն» են, ինչը երևում է նման անուններից և նույն հասցեներից։

Կան ընկերություններ, որոնք իրենց գործունեության մեջ համակարգիչներ են օգտագործում, օրինակ՝ դիզայներական, գովազդային, անիմացիոն, տպագրական, հաշվապահական և այլ ընկերություններ։

Մի շարք ընկերություններ էլ միայն հարկերից խուսափելու սխեմաներ են աշխատեցնում։ Սխեման հետևյալն է՝ այդ ընկերությունը մի օլիգարխի ընկերությունից պատվեր է վերցնում, օրինակ 100 մլն դրամ ՏՏ խորհրդատվության համար, 10 մլն աշխատավարձ է գրում, որից տալիս է 10 տոկոս եկամտահարկ, այսինքն 1 մլն դրամ հարկ, մնացած 9-ը դնում է գրպանը, 90 միլիոնն էլ շահույթ է, 0 տոկոս շահութահարկով, ամբողջը դնում է գրպանը։ Արդյունքում 1 տոկոս հարկ են տալիս, իսկ 99 տոկոսը բաժանվում է կողմերի մեջ։ Ոչ արտոնություններով աշխատող ՏՏ կազմակերպությունները տալիս են 30-35 տոկոս հարկ, որպեսզի ինչ որ կազմակերպություններ՝ ՏՏ ոլորտի կամ ուղղակի փող լվացող, տան 1 տոկոս հարկ։

 

Այդ ցուցակում կան նաև ռուսական «1С» ընկերության հաշվապահական  ծրագրերը Հայաստանում վաճառող ընկերություններ։ Հայաստանյան հաշվապահական  ծրագրեր մշակող ընկերությունների վճարած հարկերի հաշվին պետությունը արտոնություն է տալիս ընկերությունների, որոնք  դրսից բերված ծրագրերով Հայաստանյան շուկայից դուրս են մղում հարկեր վճարող տեղական ընկերություններին։

 

ՏՏ ոլորտի իրական պատկերը

Հեշտությամբ կարելի է հաշվել, թե որքան է ՏՏ ոլորտի իրական շրջանառությունը և որքան լրացուցիչ շրջանառություն են ցույց տվել ՏՏ ոլորտի հետ առընչություն չունեցող ընկերությունները։ Մինչև 2016 թվականը ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը աճում էր տարեկան միջինում 11 տոկոս։ Արտոնությունները մտցնելուց հետո այդ աճը կտրուկ ավելացավ ՏՏ անվան տակ արտոնություններ ստացած տարատեսակ ընկերությունների հաշվին։ Մենք նայել ենք ցանցում հասանելի տվյալները, արտոնություններից չօգտվող ընկերությունների մասը շարունակում է աճել ճիշտ 11 տոկոսով։ Վստահաբար կարելի է ասել, որ ամբողջ ոլորտը կարող էր աճել ոչ ավել, քան 11 տոկոսով։ Այդ դեպքում 2018թ-ին պետք է լիներ 120 մլն ԱՄՆ դոլար շրջանառություն։ Փոխարենը՝ թղթերի վրա ստացանք 181 մլն ԱՄՆ դոլար շրջանառություն։ ՏՏ ոլորտի հետ կապ չունեցող և արտոնություններից օգտվող կազմակերպությունների շրջանառությունը կազմում է 61 մլն դոլար։ ՏՏ ոլորտի իրական շրջանառության մի մասը նույնպես արտոնյալ է և քիչ հարկ է տալիս։ Թե որքան է կազմում այդ շրջանառությունը, հրապարակված տվյալներից չի երևում, գնահատականի հարց է, ասենք՝ 30-40 մլն դոլար։ Կխնդրեինք կառավարությանը ուսումնասիրություն կազմակերպել և հրապարակել տվյալներ, թե ինչքան է այդ շրջանառությունը։ Մինչ այդ կարող ենք ասել, որ 90-100 մլն դոլարի շրջանառություն խուսափում է հարկերից։

 

Հեշտությամբ կարելի է հաշվել նաև, թե քանի մարդ է աշխատում ծրագրավորման և ծառայությունների ոլորտում։ Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի տարեկան իրական շրջանառությունը կազմում է 120 մլն դոլար։ Եթե այդ թիվը բաժանենք տարեկան մեկ աշխատողի ստեղծած շրջանառության վրա, կստանանք աշխատողների քանակը։ Մեր, «Հայկական Ծրագրեր» ընկերության մեկ աշխատողը տարեկան ստեղծում է մոտ 30,000 դոլարի արժեք և այդ առումով մենք Հայաստանում միջին ընկերություն ենք։ 120 միլիոնը բաժանած 30,000-ի ստացվում է 4,000։ Հենց այդքան մարդ է աշխատում Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտում։ Պլյուս-մինուս 100-200 մարդ։

 

Որպես համեմատություն ասենք, որ Իսրայելի ՏՏ ոլորտում աշխատում է 300,000 (երեք հարյուր հազար) մարդ։ Իսրայելը աշխարհի ՏՏ քարտեզում երևում է, բայց չի համարձակվում իրեն Սիլիկոնային հովիտ հայտարարել։

 

ՏՏ ոլորտի համար 4,000 աշխատողը չնչին թիվ է, սակայն վատ փաստերը չեն վերջացել։ Խնդիրն այն է, որ մեր ՏՏ ոլորտի միջին մակարդակն է շատ ցածր։ Նախ, աշխարհում մրցունակ պրոդուկտներ ստեղծող թիմում աշխատելու համար անհրաժեշտ նվազագույն մակարդակը արևմտյան միջին ԲՈՒՀ-ի ինֆորմատիկայի ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտի մակարդակն է։ Այդ ուսանողները սովորում են ԲՈՒՀ-Գիտություն-ՏՏ Բիզնես միջավայրում, լավագույն դասախոսների, գիտնականների և ընկերությունների միջավայրում։ Մեր ԲՈՒՀ-երը այդպիսի մասնագետ տալիս են զրո հատ։

Եթե ինչ-որ կերպ հնարավոր լիներ մի տեղ հավաքել Հայաստանի բոլոր ունակ դասախոսներին և ընկերությունների առաջատար մասնագետներին՝ որպես դասախոս, ապա կարելի կլինի տալ տարեկան ոչ ավելի քան  արևմտյան համալսարանների բակալավրիատի մակարդակի 150 շրջանավարտ։ Այն էլ, վերապահումով, որովհետև չունենք կրթությանը կից ՏՏ գիտություն և անհրաժեշտ քանակով լավ ընկերություններ։ Այդ տեմպերով Իսրայելի ՏՏ ոլորտի 1 տոկոսի չափ բավարար մակարդակի մասնագետ մենք կպատրաստենք 20 տարում։

 

Հաջորդը։ Կառավարության և հանրության կողմից շատ սիրված արտասահմանյան ընկերությունների մասին։ Այդ ընկերությունների առանցքային աշխատողների մեծ մասը արտերկրում են։ Արտերկրում է որոշվում, ի՞նչ ստեղծել, ո՞նց ստեղծել, ո՞նց վաճառել, ո՞նց զարգացնել։ Այսինքն՝ Հայաստանում գտնվող աշխատակազմը լիարժեք չի մասնակցում և չի տիրապետում ՏՏ բիզնեսին։

Ներկայացնենք Իսրայելի փորձից վերցրած մի մեջբերում, միջազգային ընկերությունների մասնաճյուղերի մասին։

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատող իսրայելական ընկերության յուրաքանչյուր մեկ աշխատակցի դիմաց ստեղծվում են երկու լրացուցիչ տեղական աշխատատեղեր: Իսկ միջազգային ընկերությունների հետազոտական մասնաճյուղերի մեկ աշխատատեղի դիմաց ստեղծվում է այլ ոլորտի 1/3 աշխատատեղ: Երբ տեղական ընդլայնվող ընկերությունը դառնում է միջազգային ընկերության մասնաճյուղ, այդ պոտենցիալ աշխատատեղերը կորում են: Կորում են նաև մտավոր սեփականությունից եկող պոտենցիալ եկամուտները և հարկերը, որոնք կարող էին ստեղծվել տեղական բիզնեսների կողմից:»

Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ

 

2001թ․-ից մինչև 2015թ․ ՏՏ ոլորտը խրախուսելու և մեծ ցուցանիշներ հնչեցնելու հիմնական նպատակը ֆինանսական միջոցները մսխելն էր։ ՏՏ ոլորտին առանձնապես վնաս չէր տրվում։

2015թ․-ի կեսերից որոշում ընդունվեց ՏՏ ոլորտի որոշ ձեռնարկություններին արտոնություններ տալ և դա  արդեն շատ բացասաբար է ազդում ՏՏ ոլորտի վրա։

Արտոնությունների չունեցող, այսինքն՝ հարկ վճարող ՏՏ ընկերությունները, ֆինանսավորում են, որ ինչ որ ձեռնարկություններ հարկերից խուսափեն։

Հարկ վճարող ՏՏ ընկերությունները ֆինանսավորում են, որ հարկ չվճարողները կարողանան բարձր աշխատավարձեր տալ, և տանեն հարկ վճարողների լավ մասնագետներին։

Հարկ վճարող ՏՏ ընկերությունները ֆինանսավորում են, որ հարկ չվճարողները կարողանան էժան վաճառել արտասահմանյան ծրագրեր, և հարկ վճարողները դուրս մղվեն շուկայից։

Սա մեզ մոտ կոչվում է աջակցել ՏՏ ոլորտին։

 

Իհարկե, բոլոր սխալների սկիզբը դրվել է 2001թ,․ երբ կառավարությունը որոշեց, որ պետք է զարգացնել ՏՏ ոլորտը և ինքը կարող է դա անել։ Դրանից հետո, արդեն անխուսափելիորեն, սխալները (հիմարությունները, հանցագործությունները) հետևեցին իրար։ Եվ, զարմանալիորեն պարզվեց, որ իրար հաջորդող բոլոր կառավարությունները, մի մարդու պես, մասնագետ էին հատկապես ՏՏ ոլորտը զարգացնելու մեջ։ Եվ բոլոր կառավարությունները առանց խնդրի էությունը, բարդությունը հասկանալու՝ զուտ նմանակում էին արևմտյան հաջողակ պետությունների և ընկերությունների ղեկավարների պահվածքը՝ փողկապ կապել, ճամփորդել աշխարհով մեկ, մասնակցել այս ու այն ցուցահանդեսներին, զեկուցել միջազգային ընկերությունների հետ բազմամիլիոն պայմանավորվածությունների մասին և այլն։ Առանց խնդիրը հասկանալու, զուտ տեսանելին նմանակելով արդյունքի հասնելու այս երևույթը կոչվում է կարգո կուլտ։

 

Հայաստանում զուգահեռ երկու գործընթաց էր գնում։ Թղթի վրա աճում էին ցուցանիշերը և իրականության մեջ քայքայվում էր կրթությունը։ Եվ ինչքան արագ էին թղթի վրա աճում ցուցանիշերը, այնքան արագ էր քայքայվում կրթությունը։

Երևանի Պետական Համալսարանում կարևոր ֆակուլտետները լրիվ քայքայման եզրին հասան։ 2018թ․ Ֆիզիկա մասնագիտությամբ ընդունվել են 14, իսկ քիմիա մասնագիտությամբ 5 ուսանող։ Միակ բանը, ինչն ավելացել է ԵՊՀ-ում, աստվածաբանության ֆակուլտետն է։

 

18 տարի ՏՏ ոլորտը ծաղկեցնելու և դրա միջոցով ամբողջ Հայաստանը ծաղկեցնելու գաղափարը շահագործելուց հետո մեր գործիչները տեսան, որ միայն ՏՏ ոլորտը քիչ է ավելի բարձր արդյունքների մասին զեկուցելու, ցուցանիշերը մեծացնելու, շրջագայությունների քանակը շատացնելու, մսխվող գումարները ավելացնելու համար։ Այս վիճակում պետք էր ավելի լայն հնարավորություններ ընձեռող հավակնոտ ծրագիր։ Հայաստանում ստեղծվեց Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարությունը, հայտարարվեց նոր, ամենաբարձր նպատակների մասին։

18 տարի առաջ, ճիշտ գործողությունների դեպքում, մենք դեռևս հնարավորություն ունեինք ստեղծել զարգացած ՏՏ ոլորտ, ինչը տապալեցինք։ Այսօր, գոնե, պետք է գիտակցել, որ կրթության այս մակարդակով, չի կարող ստեղծվել Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերություն։

Չի կարող Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերություն լինել մի երկրում, որը չունի լիարժեք ֆիզիկայի ֆակուլտետ։

 

Այս վիճակում մենք բոլորովին ուրիշ խնդրի շուրջ պետք է անհանգստանանք՝ ինչպես անենք, որ մի 10-15 տարի հետո Պոլիտեխնիկում էլեկտրականության կուրս կարդացող լինի, որ գոնե էլեկտրիկներ կարողանանք պատրաստել, որ լույս ունենանք։

 

Այս նյութը գրելիս, բացարձակ նպատակ չունեի անելանելի, հուսահատ վիճակ նկարագրել։ Ճիշտ հակառակը։ Համոզված եմ, որ ցանկացած խնդիր լուծելու համար պետք է հստակ պատկերացնել այդ խնդիրը։

 

Մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում արագ արդյունքներ չեն լինելու, մեզ երկար տարիներ են պետք կրթությունը վերականգնելու համար։ Պետք է տրամադրվել երկար, ծանր աշխատանքի։

 

Կան ակնհայտ բաներ, որ պետք է անել այսօր։

Պետք է դադարեցնել ՏՏ ոլորտ խրախուսելը, Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերություն ստեղծելը և նման ծրագրերը և դրանց ֆինանսավորումը ուղղել կրթությանը։

 

Աշոտ Խաչատրյան,

«Հայկական Ծրագրեր» ընկերության նախագահ։

 

Հ. Գ.

Ինչ է կարգո կուլտը

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում և դրանից հետո ԱՄՆ-ը, Ճապոնիայի դեմ պայքարի համար, խաղաղօվկիանոսյան կղզիներում սկսեց ստեղծել ռազմաբազաներ։ Կղզիներում տեղակայվում էր զինվորների խումբ, նրանք տարածքը մաքրում, ինքնաթիռի թռիչքուղի էին սարքում և սկսվում էր ռազմաբազա ստեղծելու համար անհրաժեշտ բեռների տեղափոխումը։ Ինքնաթիռները իրար հետևից վայրէջք էին կատարում և մեծ-մեծ արկղեր էին բերում կամ ուղղակի այդ արկղերը նետում էին պարաշյուտով։ Արկղերից զինամթերքի հետ գալիս էր մթերք, շորեր և այլն։ Տեղաբնակները տեսնում էին, որ կղզում գտնվող զինվորներից մեկը երկու դրոշակով կանգնում էր թռիչքուղու ծայրին և սկսում էր դրոշակները վերև-ներքև անել (պատերազմի մասին կինոներում դա տեսած կլինեք)։ Հետո հեռվում, օդում մի կետ էր հայտնվում, այդ կետը մեծանում-մեծանում, դառնում էր օդանավ, վայրէջք էր կատարում և միջից դուրս էին բերվում մեծ արկղեր՝ զարմանահրաշ իրերով։ Տեղաբնակները կարծեցին, թե հենց այդ շարժումների արդյունքում են ինքնաթիռները հայտնվում և բեռներ բերում, և սկսեցին նմանակել զինվորականների պահվածքը։ Նրանք շարվում և քայլում էին զինվորների պես, կրծքերին գրում էին USA, տեղաբնակներից մեկը ականջներին կապում էր կոկոսի կեսերը (ականջակալներ), երկու փայտիկ էր վերցնում, կանգնում էր մի բաց տարածքում և սկսում էր ձեռքերը վերև-ներքև անել։ Այս երևույթը տեղի էր ունենում բոլոր կղզիներում, որտեղ ռազմաբազաներ էին ստեղծվում և ստացավ կարգո կուլտ անվանումը։ Տեղաբնակները չէին եղել Ամերիկայում, չէին տեսել Ամերիկյան դպրոցները, համալսարանները, գիտական հաստատությունները, տեխնոլոգիաները, արտադրությունը։ Նրանք ոչ մի կերպ չէին կարող գիտակցել, թե ինչ ահռելի հզորություններ են աշխատում, մի ինքնաթիռ սարքելու համար։ Նրանք տեսնում էին զինվորականների պահվածքը միայն և նմանակում էին դա։

Նմանակելու կուլտով տարված՝ տեղաբնակները դադարեցին գյուղատնտեսությամբ և որսով զբաղվել։ Նոր կուլտը նրանց ծայրահեղ աղետալի դրության հասցրեց։

Խաղաղօվկիանոսյան կղզիներում կարգո կուլտերն արդեն վերացել են, բայց նմանակելու այդ երևույթը դրսևորվում է աշխարհի տարբեր երկրների ամենատարբեր բնագավառներում։

 

 

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր