Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներկայացրել է ԵԱԶԲ անդամ պետությունների թվային պոտենցիալի վերլուծության ու գնահատականի արդյունքները։ Թվային տնտեսության բաժինը ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է 3%-ից քիչ։
Այս մասին նշվում է բանկի՝ «ԵԱԶԲ անդամ երկրների թվային պոտենցիալը» զեկույցում։
Համաձայն Թվային ներդրման ինդեքսի՝ Ռուսաստանը, Հայաստանը և Ղազախստանը տարածաշրջանում առաջատար են։ 2014-2016 թթ․ բոլոր անդամ պետությունների Թվային ներդրման ինդեքսն ունեցել է դրական դինամիկա։
Ռուսաստանում և Ղազախստանում թվայնացման հիմնական շարժիչ ուժը եղել է պետական հատվածը։ Հայաստանում, Բելառուսում բիզնեսն է թվայնացման գործընթացն առաջ մղում։ Սա բացատրվում է բիզնեսի՝ շահույթի մաքսիմալացման և ռեսուրսների արդյունավետ բաշխման նպատակով բիզնես գործընթացների օպտիմալացման շահագրգռվածությամբ։