Արդյո՞ք հայաստանյան թավշյա հեղափոխությունը նաեւ արժեքների հեղափոխություն էր: Ինչպիսի՞ն է հայ հասարակության քաղաքական մշակույթը: Որո՞նք են Հայաստանի հետհեղափոխական շրջանի սոցիալ-քաղաքական-մշակութային բնույթի հիմնական ձեռբերումները եւ բացթողումները: Որո՞նք են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը խոչընդոտող հիմնական գործոնները: Կա՞ արդյոք ավտորիտար ռեւանշի վտանգ: Հիմնականում ի՞նչ գործոններով է պայմանավորված հայաստանցիների էլեկտորալ վարքը: Ինչպե՞ս կարող ենք բացատրել ՏԻՄ ընտրություններին որոշ բնակավայրերում ավտորիտար նախկին համակարգի ներկայացուցիչների հաղթանակը: