Այդ փոփոխություններից կարևորներից է եկամտային հարկը համահարթեցումը՝ դարձնելով 23 տոկոս 2020 թ․ հունվարի 1-ից։ Եկամտային հարկի դրույքաչափն անընդմեջ կնվազի առաջիկա տարիներին՝ տարեկան մեկ տոկոսով և հասնելով մինչև 20%։
Նախագծով շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։
Օրենքով 2019 թվականի հուլիսի 1-ից կբարձրանան ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Կբարձրանան նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։
Առաջարկվում է նաև ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել միասնական միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը:
Առաջարկվող փաթեթով նաև սահմանվում է միկրոձեռնարկատիրություն հասկացությունը՝ այն ձեռնարկությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը: Այդպիսի ձեռնարկություններում յուրաքանչյուր աշխատողի համար սահմանվում է 5000 դրամ հարկ՝ 23% եկամտային հարկի փոխարեն:
Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամի փոխարեն կբարձրանա առաջին տարում 1.5 մլն դրամ, հետո՝ 2 մլն դրամ: Փոխանակման կետերի համար 50 հազար դրամ պետական տուրքնը կկազմի առաջին տարում 500 հազար, իսկ հետո՝ 1 մլն դրամ: