ՀՀ վիճակագրական կոմիտեի` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019թ. մայիս ամսին 2018թ. մայիսի նկատմամբ կազմել է 7.3 տոկոս: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. ծառայությունների ոլորտ՝ 14.8 տոկոս, արդյունաբերության ոլորտ`10.2 տոկոս, առևտրի շրջանառության ոլորտ՝ 4.9 և շինարարության ոլորտ` 2 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 2019թ․ մայիսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.9 տոկոսով, ընդ որում՝ արտահանումն աճել է 11.7, իսկ ներմուծումը նվազել` 10.5 տոկոս:
2019 թվականի 5 ամիսների (հունվար-մայիս) արդյունքներով 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.3 տոկոս: Հիմնական նպաստումը եղել է ծառայությունների՝ 16.5 տոկոս, առևտրի շրջանառության՝ 9.4 տոկոս, շինարարության՝ 6.1 տոկոս, և արդյունաբերության՝ 5.6 տոկոս, ոլորտների հաշվին:
Արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-մայիս) համեմատությամբ նվազել է 2.6 տոկոսով, իսկ արտահանման և ներմուծման մասով արձանագրվել է համապատասխանաբար 0.9 տոկոս և 3.4 տոկոս նազում: